Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին

նիկոլ

միհրան

Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում:

Ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում «հրետանային պատրաստություն է տեսնում» պատերազմ սկսելու համար:

Միջազգային մամուլ է գցվել քարոզչական թեզերը, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում: Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում:

Այս ամենին «ի պատասխան» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում: Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին»,- գրել է Հակոբյանը: