Նիկոլն ավտոմատ չի բռնել, բայց Աննան վեկալեց ձեռն ու ուզում էր ցուց տալ, թե տեսեք՝ ես էսպիսի «բաեւիկ» կին եմ

Ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ

1

Հրապարակ․am-ը գրում է․ Նախկին բռնցքամարտիկ, մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանին հանդիպեցինք սպորտդպրոցում՝ մարզումների ժամանակ։

- Հետեւե՞լ եք Ծառուկյան-Փաշինյան հակամարտությանը։ Փաշինյանը Ծառուկյանին հիշեցնում է տարիներ առաջ կատարած հանցանքը, Ծառուկյանն էլ ասում է, որ հոգեկան հիվանդները պիտի բարձր պաշտոն չզբաղեցնեն։

- Հիմա գիտե՞ք ինձ ինչ հարց է տանջում (ծիծաղում է), բա որ իրար դեմ նստել, իրար փաթաթվել, տո գործարաններ էին բացում, իրար հետ բաներ էին ստորագրում, բա էդ ժամանակ ի՞նչ էին մտածում։ Ես տեսել եմ, որ ասում էին «օլիգարխներ», հետո ասում էին՝ չէ, օլիգարխներ չէ, խոշոր սեփականատերեր։ Իրար թեւ ու թիկունք էին, չէ՞, մի ժամանակ։ Հիմա կարո՞ղ ա դա խաղ էր, մենք էլ չէինք հասկանում․․․ ես չեմ կարող դրա մասին որեւիցե բան ասել, հիմա թե ինչ են իրենց մտքերը, էդ իրենցից է պետք հարցնել։

- Ձեր կարծիքով, իշխանությունը տեղի կտա՞ դժգոհություններին, հրաժարական կներկայացնի՞, կլինե՞ն բողոքի ակցիաներ։

- «Լոկ ցանկություններով հարցեր չեն լուծվի, այս է մեզ ասում կյանքը այժմյան»․ սա մի իմաստունի բանաստեղծությունից հատված էր։ Ուզում եմ ասել՝ այդ ցանկություններն էդպես էլ մնալու են որպես ցանկություն․ պետք է գործել։ Էդ քաղաքական գործիչներն էլ պետք է համախմբվեն, որովհետեւ ես կարծում եմ, որ Նիկոլը, տեսնելով այդ աթոռի քաղցրությունը, չի հրաժարվի, նա ամեն ինչ կանի Հայաստանում, թեկուզ եղբայրասպան կռիվ էլ կգցի, միայն այդ աթոռից չհրաժարվի։

Ես կարծում եմ՝ իզուր չէր Աննան էն զինվորական հագուստով, ավտոմատը ձեռը, ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ, երեւի դա էր մեզ ուզում ցույց տար, թե տեսեք՝ ես էսպիսի «բաեւիկ» կին եմ։

- Ուզում եք ասել՝ ժողովրդի՞ն էր վախեցնում։

- Ժողովրդին կարող ա վախեցնի, բայց ազգիս չի կարող վախեցնել։ Երեւի մի միտք ուներ, էլի, որ Նիկոլն ավտոմատ չի բռնել ձեռը, բայց Աննան վեկալեց ձեռն ու ուզում էր ցուց տալ, թե տեսե՜ք, բան-ման։ Եսիմ ի՞նչ էր ուզում ցույց տալ, վախեցնել էս քաղաքական գործիչներին, դա էլ թող էս քաղաքական գործիչները հասկանան, որ պիտի միավորվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․

1