Հագուստ և կոշիկ ներկրողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. լարված իրավիճակ. ՈԻՂԻՂ

Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել

ակցիա

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Հավաքվածները նշեցին, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն ներկաները չթողեցին: