«Ոչ մի հակասական բան չկա»․ Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախարարը ոչ մի հակասություն չի տեսնում իր և վարչապետի դիրքորոշումներում

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, ոչ մի հակասություն չի տեսնում իր եւ վարչապետի դիրքորոշումներում։

«Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել եւ բացատրվել է»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։