Մի օր հետաքրքրվե՞լ եք, թե ոնց է ապրում Քյարամ Սլոյանի ծնողը, կամ՝ էն մեկինը, էն մյուսինը

Բայց այդ խոսացողները պետք է մտածեն այդ օրերին կռվածների, օրինակ, 170 դիրքում մինչև արյան վերջին կաթիլ արյունը կռիվ տված տղերքի հետևորդների և ծնողների մասին, ոչ թե ասեն՝ սալյարկա չի եղե
Live24.am-ը ներկայացնում է

1

«Ես չեմ կարող չհետևել Ապրիլյան պատերազմի շուրջ իրադարձություններին, քանի որ դա իմ կյանքն է, երկրորդ՝ իմ կողքին կռված և ապրող տղերքի կյանքն է, նաև՝ կռված և զոհված տղերքի չապրած կյանքն է: Նրանք իրենց չապրած կյանքը բաշխեցին բոլորիս, և եթե հիմա մենք չհետևենք այդ ամեն ինչին՝ հանձին ինձ և իմ մարտական ընկերների, նրանց արածը կընկնի ջուրը, որովհետև եթե մենք չպահենք դա, ոչ ոք չի պահելու դա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռազմիկ Գասպարյանը:

Պարզապես իմ կարծիքն է՝ Ապրիլյան պատերազմը շահարկվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Ինչ վերաբերում է եզրակացությանը, ես այդ եզրակացություն ասվածին շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև դա միֆ է: Երբ  հիշում եմ հանձնաժողովը ստեղծելու պատճառները, թե ինչի համար էին ուզում այն ստեղծել, մտածում և հասկանում եմ, որ իրենք պետք է աղմկահարույց հայտարարություններ անեին, որ, օրինակ, Կարեն Կարապետյանն ասել է՝ վառելիք չի եղել, անորակ է եղել, կամ՝ հաց չի եղել: Այդ եզրակացությունները և արտահայտությունները, որ իրենք անում էին, զուտ իրենց իշխանությունը պահելու համար էին անում:

Ինչ վերաբերում է նրան, թե հաց չի եղել, վառելիք չի եղել, ես հիմա ուղիղ դիմում եմ այն տղամարդկանց, որոնք իրենց տղամարդ են զգում, այդ ամպագոռգոռ խոսացողներին, թող գտնվի իրանցից մեկը, որը կկարողանար Մատաղիսից Թալիշ ոտքով կամ մեքենայով գար և հաց բերեր:

Մենք հաց բերող ունեինք՝ Գոռ Կիրակոսյանը, ով ապրիլի 5-ին հակառակորդի արձակած արկից զոհվեց Մատաղիսի մարտական դիրքեր իր զինակից ընկերներին սնունդ հասցնելու ճանապարհին։ Կամ՝ Հայկ Թորոյանը, ով զոհվում է զինամթերք հասցնելու ճանապարհին:

Մեր ազգի մեջ վերջնական պետք է մտցնել, որ պատերազմական իրավիճակներում զինվորը կարող է և՛ սոված մնալ, և՛ փամփուշտը վերջանա, այսինքն՝ իրավիճակից դրդված: Փամփուշտը վերջանալու հատկություն ունի, այն անսահմանափակ չի լինում, եթե անգամ վերցնենք կանոնագիրքը, դիրքային ծառայության կազմակերպումը, սահմանված չափ գոյություն ունի:

Ես չեմ ասում, որ թերություն չի եղել, բացթողումներ չեն եղել: Բայց այդ խոսացողները պետք է մտածեն այդ օրերին կռվածների, օրինակ, 170 դիրքում մինչև արյան վերջին կաթիլ արյունը կռիվ տված տղերքի հետևորդների և ծնողների մասին, ոչ թե ասեն՝ սալյարկա չի եղել: Հիմա էլ սալյարկա կա, էդ մարդիկ են տունը սոված, ինչի՞ չեք տանում և ապահովում: Մի օր հետաքրքրվե՞լ եք, թե ոնց է ապրում Քյարամ Սլոյանի ծնողը, կամ՝ էն մեկինը, էն մյուսինը….»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Թե որքանով է ճիշտ 2016-ի ապրիլյան պատերազմի և 2020-ի հուլիսյան դեպքերի համեմատությունը, Ռազմիկ Գասպարյանն ասաց, որ դա ստորություն է, հատկապես, երբ փորձ է արվում այդ ձևով քաղաքական դիվիդենտներ շահել:

Այս համատեքստում Ապրիլյան պատերազմի մասնակիցն աննախադեպ համարեց հուլիսյան դեպքերից հետո 71 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրումը:

«1991 թվականի սեպտեմբերի 22-ից մինչ 2020 թ. օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 187 հոգի, իսկ հուլիսյան դեպքերից հետո՝ 71 մարդ: Ում պարգևատրել են, ես նրանց ոչինչ չեմ ասում, թող բոլորն էլ ունենան, բայց՝ իմաստով: Ինձ համար այդ աննախադեպ պարգևատրումն անընդունելի է․ սա շատ նուրբ հարց է, բայց այստեղ էլ քաղաքական դիվիդենտներ շահելու միտում կա, ժողովրդի աչքին բարձր երևալ և այլն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում