ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ.Ծառուկյան

Ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

ծառուկյան

Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:

Ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: