Արայիկ Հարությունյանի լպիրշ եւ անբարո պահվածքը կքննարկենք փաստաբանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԲՀԿ-ական պատգամավորները սկսեցին բղավել ու սեղաններին հարվածել

«Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին:

Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ նման ակնարկ արեց Արայիկ Հարությունյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով 1979-ին դատապարտվել էր բռնաբարության համար:

Հարությունյանի այս խոսքերին զայրացած բացականչություններով արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները:

Նրանք սկսեցին բղավել ու սեղաններին հարվածել:

ԲՀԿ-ականները մտադիր են Արայիկ Հարությունյանի լպիրշ եւ անբարո պահվածքը քննարկել փաստաբանի հետ։

Մանչամասները՝ տեսանյութում։

․․․․․․․․․․․․․․․․․․