ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին, որդուն եւ եղբորը բերման է ենթարկել

ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ
Live24.am-ը ներկայացնում է

Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին․ գրում է hraparak.am-ը։

Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես:

Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու:

ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:

Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն:

Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ: