Սիրելի սուրճը. ինչո՞վ փոխարինել այն

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերն իրենց օրը չեն պատկերացնում, սակայն միևնույն ժամանակ այն ունի բազմաթիվ հակացուցումներ
Live24.am-ը ներկայացնում է

թեյ

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերն իրենց օրը չեն պատկերացնում, սակայն միևնույն ժամանակ այն ունի բազմաթիվ հակացուցումներ և կարող է լուրջ կողմնակի բարդությունների պատճառ դառնալ, ուստի դրա գործածությունը խորհուրդ է տրվում խիստ սահմանափակել։ Մասնագետները ներկայացրել են լավագույն ըմպելիքները, որոնցով կարելի է փոխարինել սուրճն ու խուսափել դրա բացասական ազդեցությունից։

սուրճ

Ամենատարածված կողմնակի բարդությունը, որից գանգատվում են սուրճի սիրահարները, անքնությունն է ու նյարդային համակարգի հյուծումը, ուստի նման կողմնակի բարդություններից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել սուրճի գործածությունն ու այն մասամբ փոխարինել ըմպելիքներով, որոնք էներգիա կհաղորդեն ու կթարմացնեն, սակայն չեն առաջացնի նման կողմնակի բարդություններ։ Օրինակ՝ շատ արդյունավետ կարող է լինել կյանքի արմատով (ժենշեն) թեյը, որը ոչ միայն էներգիա է հաղորդում, այլև ազատում է անհանգստությունից ու տագնապից և բարձրացնում է սթրեսակայունությունը։ Բացի այդ, այս ըմպելիքը նաև խթանում է գլխուղեղի ակտիվությունը, ինչը շատ կարևոր է աշխատանքային օրվա ընթացքում։

սուրճ

Բավարար քանակությամբ էներգիա ունենալու և ավելի առույգ լինելու համար սուրճը կարելի է փոխարինել անգամ հասարակ ջրով։ Բանն այն է, որ բավարար քանակությամբ ջուր չստանալու դեպքում մարդու աշխատունակությունը նվազում է և ի հայտ են գալիս այնպիսի տհաճ խնդիրներ, ինչպիսին են թուլությունը, քնկոտությունն ու անտարբերությունը, ինչն էլ ստիպում է մարդուն սուրճ խմել։ Ընդ որում՝ սուրճն իր հերթին նպաստում է հեղուկի կորստին՝ հանգեցնելով օրգանիզմի ջրազրկման։ Սա է պատճառը, որ թարմ ու առույգ լինելու համար հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել։

Շատ կարևոր է ոչ միայն սուրճի, այլև շաքարի գործածության նվազեցումը, քանի որ շաքարը միայն շատ կարճ ժամանակով է էներգիա հաղորդում։ Շաքարը և սուրճը կարելի է փոխարինել մուգ շոկոլադով, որի գործածությունն օգնում է խթանել արյան շրջանառությունը և այդ կերպ օգնում է գլխուղեղն ու մկանային հյուսվածքներն ավելի լավ հագեցնել թթվածնով։ Մասնագետները վստահ են, որ էներգիայի մակարդակը բարձրացնելու համար շոկոլադը շատ ավելի արդյունավետ է, քան սուրճը, ուստի այս մթերքի գործածությունը ևս կօգնի նվազեցնել օգտագործվող սուրճի քանակությունը։

սուրճ

Նյութի աղբյուրը՝ tert.am և actualnews.org