Ոչ կիսատությանը՝ ահա իմ կարգախոսն այս կյանքում

Ես անուղղելի պերֆեկցիոնիստ եմ. կիսատ ու փնթի վիճակից դեռ բարկանում եմ և սրտնեղում
Live24.am-ը ներկայացնում է

նազենի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրել է․

«Ես անուղղելի պերֆեկցիոնիստ եմ, զգեստի ճիշտ նստելու և մի սմ-ի համար վարպետ դերձակներին անհանգստացնում եմ: Իսկ նրանք առանց ալարելու քանդում ու կարում են, շտկում, վերաձևում ուրիշի կարածն ու ինձ հանձնում իդեալական վիճակում)

Ես ամեն հարցում եմ անտանելի պերֆեկցիոնիստ, և առհասարակ անտանելի))) ընկերներս կփաստեն ու հետաքրքիրն այն է, որ տարիներն ու արած աշխատանքի ծավալն անգամ ոչ միայն «չբուժեցին» ինձ այդ հիվանդությունից, այլև խորացրին:

Կիսատ ու փնթի վիճակից միևնույն է դեռ բարկանում եմ և սրտնեղում:

Կիսատ ոլորտները, կիսատ-պռատ մասնագետները, կիսագրագետ վիճակն առահասարակ երբեք աճի և կայունության երաշխիք չեն կարող լինել:

Ոչ կիսատությանը))՛ ահա իմ կարգախոսն այս կյանքում:

Իսկ ինչպե՞ս եք դու՛ք գլուխ հանում ուրիշների չարածներից ու չիմացածներից»:

 

նազենի