Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը
Live24.am-ը ներկայացնում է

ավտովթար

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով