Կարանտինի կանոնների խախտմամբ՝ Դիլիջանի զբոսայգում ընթանում է բազմամարդ համերգ

Համերգի մասնակիցների թիվը գերազանցում է 60-ը, քաղաքացիներից շատերը չեն կրում դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը

1

Դիլիջանի քաղաքային զբոսայգում ընթանում է կարանտինի կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ։

Համացանցում ուղիղ հեռարձակվող տեսանյութերից երևում է, որ Yerevan Music Night 2020-ի շրջանակներում ընթացող համերգի մասնակիցների թիվը գերազանցում է 60-ը, քաղաքացիներից շատերը չեն կրում դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։