Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․ 17 համբույր

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին

ռուզաննա

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան էջում գրում է.

«Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։
Գեորգ Ռոլլենհագեն
ՀԳ
Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։
Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։ 
Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է․ այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։ 
Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։
Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին»:

ռուզաննա

ռուզաննա