Ինչպե՞ս մեղմել հազն առանց դեղամիջոցների

Մի քանի պարզ միջոց՝ տնային պայմաններում հազն ինքնուրույն մեղմելու համար
Live24.am-ը ներկայացնում է

1

Սեզոնային հիվանդություններն իրենց հետ բերում են նաեւ հազ, սակայն հազի պատճառ կարող են լինել ոչ միայն սուր շնչառական վարակները: Ասթման, ալերգիաները, թթվային ռեֆլեքսը, չոր օդը, ծխախոտի օգտագործումը եւս կարող են նպաստել, որպեսզի Ձեզ մոտ քրոնիկ հազ առաջանա:

Եթե Դուք այնքան շատ եք հազում, որ կրծքավանդակի հատվածում ցավեր են առաջանում, եւ գիշերները չեք կարողանում քնել, ապա կարիք կա հազի դեմ դեղամիջոցներ ընդունելու, որոնք ցանկալի է խմել միայն գիշերը:

Սակայն ոչ բոլոր դեպքերում է պետք անմիջապես ձեռքը մեկնել դեղապահարանին: Առաջարկում ենք մի քանի պարզ միջոց՝ տնային պայմաններում հազն ինքնուրույն մեղմելու համար:

Ջուր, ջուր, ջուր

Մրսածության կամ գրիպի ժամանակ կարեւոր է օրգանիզմն ապահովել ջրով: Հեղուկն օգնում է պահպանել թքագեղձերի խոնավությունը, ինչը հատկապես կարեւոր է հենց ձմռանը, քանի որ չոր օդը հազի առաջացման եւս մեկ պատճառ է: Մեղրով տաք թեյն այն է, ինչ անհրաժեշտ է նման դեպքերում:

Շոգեբաղնիք

Լոգանքը կարող է օգնել նվազեցնել հազը՝ մեղմելով քթից արտադրությունը: Սակայն տաք գոլորշին օգնում է նաեւ ալերգիաներից առաջացած հազի դեպքում:

Խոնավ օդ

Արդեն նշեցինք, որ չոր օդի պայմաններում հազն ուժգնանում է, ուստի կարեւոր է բնակարանը պարբերաբար խոնավեցնելը: Դա կարելի է անել հետեւյալ կերպ.

  • ամեն լոգանքից հետո բաց թողնել լոգարանի դուռը, որպեսզի մյուս սենյակները եւս խոնավանան
  • հագուստի մի մասը չորացնել տանը կամ թաց սրբիչ գցել ջեռուցման սալիկների վրա
  • սենյակում բույսեր կամ ջրով լի ծակղամաններ դնել

Մաքուր օդ

Որոշ հոտազերծիչ միջոցներ եւ օծանելիքի տեսակներ կարող են ոչ միայն ալերգիա առաջացնել որոշ մարդկանց մոտ, այլեւ քրոնիկ հազի պատճառ դառնալ: Ծխախոտի ծուխը եւս բարենպաստ չէ, ուստի հազը վերացնելու համար պետք է բացառել վերոնշյալների օգտագործումը: