Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ ակտիվիստ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ։
Նրանք պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կորոնավիրուսով և դրա հետևանքներով պայմանավորված տրվի մեկ տարով վարկային արձակուրդ։
Այս նախաձեռնությունը օրեր շարունակ նստացույց էր իրականացնում ԿԲ-ի դիմաց, բայց համապատասխան մարմինների կողմից արձագանք չի եղել։
Այս պահին 1 տարով վարկային արձակուրդ պահանջողները երթով շարժվում են դեպքի կառավարական առանձնատուն, ուզում են հանդիպել Փաշինյանին։
Նյութն ամբողջությամբ՝ hraparak.am-ում
0Comments