Դանակահարություն Արմավիրում՝ ավտոտեխսպասարկման կետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների և ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: