Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն

Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է
Live24.am-ը ներկայացնում է

մարդիկ

Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն

Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։

Հետևաբար, վարչապետի հայտարարած օգոստոս ամսվա ՀԴՄ շրջանառության միայն 2,5 տոկոս նվազումը տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է և չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է․ մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, և հաջորդ ամիսների ընթացքում ավելի վատ ցուցանիշներ կունենանք, եթե գործող իշխանությունները չվերանայեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և կադրերին։

Սուրեն Պարսյան

 

պարսյան

պարսյան