ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք ամենակարևոր քայլը համարում է տնտեսական քաղաքականությունը: Այս մասին նա ասել է «Հաղթողները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Այն ժամանակ ես ամենակարևոր քայլը տնտեսական քաղաքականությունն էի համարում: Այն ժամանակ մենք ընդամենը 300 միլիոն բյուջե ունեցող երկիր էինք, ՀՆԱ-ն` 1 միլիարդ 800 միլիոն, մեկ շնչի հաշվով` 560 դոլար: Նման աղքատության մեջ խոսել ինչ-որ վեհ գաղափարների, ժողովրդավարության, ազատությունների մասին...
Խնդիրն առաջին հերթին մարդկանց կերակրելն էր, կենսամակարդակն այնպիսի աստիճանի հասցնելը, երբ մյուս քայլերն ավելի պարզ կլինեն»,- նշել է նախկին նախագահը:
0Comments