Տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան. Փաշինյան

Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան
Live24.am-ը ներկայացնում է

ինքնաթիռ

Այո, սա ճգնաժամ է, համախարակային իրավիճակ է եւ երբեմն տպավորություն է, որ միայն Հայաստանում է այդպիսի իրավիճակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է: Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Մենք արդեն հիմա կարծում ենք, որ արդեն իրավիճակը հնարավորություն է տալիս, որ  ԵՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը եւ փորձենք հասկանալ, թե ոնց եւի ինչ ժամանակցույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵՏՄ ձեւաչափով»,-ասաց նա:

Անդրադառնալով ուղեւորափախադրումներին եւ սահմանների բացմանը, վարչապետն ասաց. «Մենք պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից, որքան հասկացա Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան: Որքան հասկանում եմ, արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան»: