«Pashinyan Prodakshn»-ի գլխավոր նպատակը՝ շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից

Կարևորը՝ քայլիստները և նրանց առաջնորդը վայելեն կյանքը, իսկ հասարակ պլեբսը զմայլվի այդ առաջնորդի ընտանիքի անդամների կապիկություններով...

մարիամ

«Pashinyan Prodakshn»-ի գլխավոր նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից

Իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների գործունեությունը, որը մշտապես համեմված է սկանդալներով, ունի մեկ կարևոր նպատակ՝ շեղել հասարակության ուշադրությունը երկրի առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներից...

Վերջին օրինակները. երկու օր է սոցցանցերում ամենաակտիվ քննարկվող թեման Նիկոլի կրծքերի ֆիզիոլոգիական վիճակն է և նրա անճաշակ հագուկապը, ինչպես նաև նրա ավագ դստեր TikTok-ում Շերոն Սթոունի «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտի դրվագի կրկնօրինակումն էր, որը շատ գեղական ստացվեց Մարիամիկի մոտ...

Այնինչ, այս օրերին այնպիսի հարցեր և խնդիրներ կային, որոնք ավելի կարևոր էին Հայաստանի համար, քան Նիկոլի կրծքերը կամ նրա դրսեր էժանագին պահվածքը...

Իշխանությունն ամեն գնով պահող Նիկոլը շատ լավ տիրապետում է պլեբսին «զբաղեցնելու» և ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու տեխնոլոգիաներին և այդ գործի մեջ ներքաշել է ընտանիքի գրեթե բոլոր անդամներին՝ ստեղծելով «Pashinyan Prodakshn» ընտանեկան բիզնեսը...

Քանի որ Նիկոլի թայֆայի ներկայացուցիչները բանի պետք չեն, այդ անպատվաբեր գործն ամբողջությամբ ընկած է Նիկոլի և նրա ընտանիքի ուսերին...

Կարևորը՝ քայլիստները և նրանց առաջնորդը վայելեն կյանքը, իսկ հասարակ պլեբսը զմայլվի այդ առաջնորդի ընտանիքի անդամների կապիկություններով...

Հ.Գ. Հուսանք, որ Նիկոլն ու իր ընտանիքն ավելի հեռուն չեն գնա և բացահայտ չեն անցնի «նյու» ժանրին...

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյան