Առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից տուն է սարքվում. Նիկոլ Փաշինյան

Տավուշյան վերջին դեպքերի ժամանակ վնասված բոլոր շինությունները վերականգնվել են, սակայն նախկինում տեղի ունեցած գնդակածություններից վնասված տներ էլ կան

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահյին գտնվում է տավուշի մարզի Չինարի գյուղում, շնորհակալություն հայտնեց տեղի բնակիչներին հուլիսյան դեպքերի ժամանակ ամուր կանգնելու համար: «Մեր մոտեցումն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա ւիր պարտավորությունները հստակ կատարել»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նրան, որ Տավուշյան վերջին դեպքերի ժամանակ վնասված բոլոր շինությունները վերականգնվել են, սակայն նախկինում տեղի ունեցած գնդակածություններից վնասված տներ էլ կան. «Այսօր ցանկացած տեղ մի քանդված փողոց սարքում ես, 5 մետր հեռու գտնվողն փողոցի բնակիչն ասում է՝ բա խի՞ իմը չես սարքում: Երբեմն տպավորությունն այնպիսին է, որ ավելի լավ է ոչ մի բան չանես, որ բոլորն իմանա, որ բոլորի համար էլ ոչ մի բան չի արվում: Սա վատ տրամաբանություն է, առաջարկում եմ դրանով առաջ չգնալ:

Հաջորդ խնդիրն այն է, որ բարեգործական տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է, որովհետեւ շատ կարեւոր է, որ կարողանանք պետության եւ քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձեւակերպենք: Այսօր արձանագրում ենք, որ 1990-ականներից սկսած առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից տուն է սարքվում»:

Վարչապետը խոստովանեց, որ այո, կա խնդիր անարդարության, կա խնդիր թոշակի, թուզի մթերման խնդիր կա, որը լուծվել է. «Նախորդ տարի 600 տոննա թուզ էարտահանվել, մեր խնդիրն է, որ այս տարի դա դառնա 6 հազար տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Եթե էսօր հանենք բոլորիդ 1000 դոլար բաժանենք, ի՞նչ է փոխվելու, ծախսվելու է, գնա: Մենք խնդիր ունենք, որ թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,-ասաց նա: