Առա՜ջ տղերք

Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի «Story» բաժնում

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի «Story» բաժնում:

«Լավագույնն եմ մաղթում իմ թիմակիցներին: Առա՜ջ տղերք»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի սեպտեմբերին անցկացվելիք հանդիպումների ժամանակ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հավաստմամբ՝ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ազգային թիմին վատ մարզավիճակում գտնվելու պատճառով, սակայն խոստացել է հավաքականին միանալ հոկտեմբերին: