Թբիլիսիի Dejavu ակումբում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Երեք մարդ վիրավորվել են․ ուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում

1

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, Վրաստանի Առաջին ալիքին հղումով գրում է meduza.io-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։

«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ ակումբի շենքում վերանորոգման ժամանակ պայթել է թթվածնային բալոնը։

Տուժածներին տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները: