Ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որով սեպտեմբերի 11-ից Հայաստանում արտակարգ դրությունը դադարեցվելու է, սակայն իշխանություններին հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է՝ հնարավոր է արդյո՞ք, որ հայտարարվելիք կարանտինը լինի այնպիսի ուղերձ, որն ավելի վատն է, քան՝ արտակարգ դրությունը, ինչի պատճառով Հայաստանի սահմանները կշարունակեն փակ մնալ ՀՀ քաղաքացիների ելքի համար:
Նախագիծը զեկուցող Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս օրենսդրական փաթեթը նախատեսում է իրավունքների սահմանափակումների, միջոցառումների կիրառման այնպիսի սահմանափակ հնարավորությունը, որը հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ. «Որոշակի դեպքերում կան հնարավորություններ անվտանգության կանոններ ապահովել, բայց արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է»:
0Comments