Աննա Հակոբյանը կդիմի՞ Մեհրիբան Ալիևային

Աննա Հակոբյանի բոլոր հայտարարությունների, ծրագրերի ու նախաձեռնությունների մասին զանգվածային լրատվության միջոցները սահմանված կարգով տեղեկանում են

1

Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»,-գրել էր նա իր էջում:

Հարկ է նշել, որ մինչ այս պահը ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռ չեն կարողացել հանդիպել մեր սպայի հետ: Ինչ վերաբերում է հայկական իշխանություններին, ապա մասնավորապես ՊՆ-ի հայտարարությունների համաձայն, արվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, իսկ այս պահին ամենակարևորն Ալավերդյանի առողջությունն է:

Հարցի շուրջ Analitik.am-ը փորձել է խոսել ՀՀ վարչապետ Աննա Հակոբյանի հետ, ով բազմիցս խաղաղության կոչերով է հանդես եկել: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր՝ արդյո՞ք տիկին Հակոբյանը պատրաստվում է դիմել ադրբեջանական կողմին, մասնավորապես՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, որպեսզի մեր սպան կարողանա վերադառնալ տուն:

Ձեզ ենք ներկայացնում տիկին Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանի պատասխանը՝ մեր հարցին.

«Աննա Հակոբյանի բոլոր հայտարարությունների, ծրագրերի ու նախաձեռնությունների մասին զանգվածային լրատվության միջոցները սահմանված կարգով տեղեկանում են պաշտոնական կայքի, սոցիալական էջերի կամ մամուլի հաղորդագրությունների միջոցով»։

Նյութի աղբյուրը՝ analitik.am