Հարատև խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին․ Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը

ռոբերտ

ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը։

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության 29-րդ տարեդարձը։