Ցուցարարների հետ բախումներից հետո Բեյրութում բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը

Ներկա պահին բախումները դադարել են, բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ

բեյրութ

Բեյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, լիբանանյան մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցը շատ արագ վերածվել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով: Նրանք կոտրել են լուսացույցները և գրասենյակային շենքերում տեղադրված վերահսկման տեսախցիկները:

բեյրութ

Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը: 

Ներկա պահին բախումները դադարել են: Բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերին զուգահեռ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական մեկօրյա այցը:  

Ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել և բարեփոխումներ պահանջել իշխանություններից: