Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա 14 տարեկանում․ Մարիամ Փաշինյան

Շատերն են ասում որ կրթությունը լավ բան է, բայց կրթության ուժը եւ կարեւորությունը ամենալավը հասկանում ես սեփական փորձով

Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա առաջին աշխատանքիս (14 տարեկան էի) փոքր աշխատավարձը ստանալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե շատերն են ասում որ կրթությունը լավ բան է, բայց կրթության ուժը եւ կարեւորությունը ամենալավը հասկանում ես սեփական փորձով:

Մեծ աշխատանքիս դիմաց առաջին փոքր աշխատավարձս ստանալուց հետո, որոշեցի որ միայն կրթությունն է, որ կարող է ինձ հնարավորություն տալ նախ բարեկեցիկ կյանքով ապրել եւ հետագայում հասկանալ տնտեսական անհավասարության եւ եկամուտերի բաշխման բացը (income inequality gap), թե օրինակ ինչու են բժիշկները ստանում x եկամուտ, իսկ երգիչներն ու երգչուհիները 50x:

Կրթությունն է նաեւ, որ օգնում է հատկապես կանանց եւ աղջիկներին չհանդուրժել իրենց հանդեպ անհավասար եւ խտրական վերաբերմունքը: Ես այն համարում աշխարհի ամենահզոր զենքը:

Ցավալի է, որ այսօր աշխարհում շատ երեխաներ զրկված են լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից:

Իհարկե ես շատ երջանիկ եմ, որ իմ ընտանիքում կրթությունը անսահման արժեւորված է:

1