Քաղաքապետարանը 1.945 միլիարդի՝ հատը 19.5 միլիոն դրամով նոր Գազելներ է գնում

Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն

1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը՝ տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես և ակնկալվում էր, երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս, ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս

կազմակերպությունից 200 հազար դրամով»։

Այսպիսով, սիրելի՛ երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»։