Տիկին Սոֆյա Հովսեփյան, հենց Ձեր թիմն է մարդկությանը բաժանել հպարտների ու ստորների

Սոֆյա, Դուք դեռ համբերության եզրագծի համար պետք է որ շատ տեղ ունենաք, քանի որ Ձեր կամ Ձեր հարազատների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ չեն իրականացրել

արսեն

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը, որում պատգամավորը խոսում էր իրեն ուղղված հակաքարոզչության մասին և կոչ էր անում, որ իրեն դիմեին միայն Շիրակի մարզի բնակիչները՝ նշելով, որ իր համբերությունն արդեն սպառվել է:

Բաբայանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տիկին, Սոֆյա Հովսեփյան
իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե իմ, իմ ընկերների, իմ քաղաքական թիմի անդամների դեմ ինչպիսի հակաքարոզչություն է իրականացվում։ Դուք նոր-նոր հանդիպել եք հենց Ձեր թիմի հակաքարոզչությանն ու արդեն համբերությունը սպառվե՞ց։ 

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ ստոր ստեր են/եք («եք», քանի որ Դուք էլ այդ քաղաքական թիմն եք ներկայացնում) խոսել ու տարածել մեր մասին։ Դե հիմա պատկերացրեք, թե քանի անգամ եմ համբերությանս եզրագիծը հատել, որը մեծ ուժով ետ եմ քաշել։

Սոֆյա, Դուք դեռ համբերության եզրագծի համար պետք է որ շատ տեղ ունենաք, քանի որ Ձեր կամ Ձեր հարազատների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ չեն իրականացրել։ Պատկերացնո՞ւմ եք, Ձեր համբերության եզրագծին հասնելու համար դեռ առնվազն 22 օր ապօրինի բանտարկվելու տեղ է մնացել։

Հարցնում եք, թե մարդկությունը ինչո՞ւ է այսքան քչացել։ Կպատասխանեմ։ Ձեր թիմն է այդպես արել։ Հենց Ձեր թիմն է մարդկությանը բաժանել հպարտների ու ստորների։ Ավելին՝ շնաբարո դուրսպրծուկի պես մեզ հետ սովորական շփումներ ունեցողներին աշխատանքից հեռացրել։

Հավատացեք, ամենևին չեմ չարախնդում։ ԱՆկեղծ ցավ եմ ապրում։ Բայց հաղթում են միայ նրանք, ովքեր դիմադրում են ամեն տեսակ զրկանքներին։ Ես դիմադրել եմ ու դիմադրելու եմ, ես արդեն հաղթել եմ։
Մաղթում եմ Ձեզ հաղթանակ, անկեղծորեն։

Հենց փորձի փոխանակման անհարժեշտություն ունենաք՝ հանգիստ դիմեք։
Բարի երեկո! Բարի գալուստ...»: