Բացառիկ կադրեր` «Դվին»-ում Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքից և ոստիկանական գործողություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զավեշտն այն է, որ պարետատունն ամեն գնով ցանկացել է խափանել հարսանիքը, և այդ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ անգամ ոստիկանները մտել են դահլիճ և ստուգումներ կատարել

հարսանիք

Երեկ լուրեր էին տարածվել, թե «Դվին» ռեստորանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքի ժամանակ, պարետատունը դադարեցրել է 300 հոգանոց հարսանիքը։

Սակայն, հարսանիքին ներկա է եղել ոչ թե 300, այլ ընդամենը 40 հոգի, ինչը պարետատան որոշման խախտում չէ:

Զավեշտն այն է, որ պարետատունն ամեն գնով ցանկացել է խափանել հարսանիքը, և այդ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ անգամ ոստիկանները մտել են դահլիճ և ստուգումներ կատարել:

Ի դեպ, հարսանիքը մինչև վերջ կայացել է, քանի որ հարյուրավոր ոստիկանները չեն կարողացել խախտում հայտնաբերել և հիմք գտնել այն արգելելու:

Նշենք նաև, որ հարսանիքին իրենց երաժշտական կատարումներով են հանդես եկել երգիչներ Սարոն, Արամեն, Էրիկը, Արման Հովյհաննիսյանը, Թաթան, Մհեր Արմենիան և այլք։

Տեսանյութը` ԼՈՒՐԵՐ.com-ի