Բայդենը Թրամփին մեղադրել է Պուտինի հետ կապերը թաքցնելու համար

Թրամփը չէր ցանկանա, որ ամերիկյան ժողովուրդը իմանար Պուտինի կողմից պետության ղեկավարի վերընտրման համար ձեռնարկված քայլերը

1

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախագահի ընտրությունների անվտանգության հարցերին վերաբերող և կոնգրեսականների համար կազմակերպվող ճեպազրույցները, որպեսզի կարողանա Ռուսաստանի հետ կապերի մասին տեղեկությունները թաքցնել, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է joebiden.com կայքը։ 

Նրա խոսքով՝ պետության գործող ղեկավարը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգնի իրեն ևս մի պաշտոնավարման ժամկետի վերընտրման հարցում։ Բայդենը վստահ է, որ Պուտինը  կթաքցնի բազմաքանակ ճգնաժամերից ԱՄՆ-ն դուրս բերելու Թրամփի՝ ծրագրերի տապալումները։ 

Դեմոկրատը նաև ընդգծել է, որ Թրամփը չէր ցանկանա, որ ամերիկյան ժողովուրդը իմանար Պուտինի կողմից պետության ղեկավարի վերընտրման համար ձեռնարկված քայլերը։ Նա նաև հավելել է, որ Թրամփի քաղաքականությունը մեծ նվեր է Կրեմլի ժողովրդի համար։ 

Բայդենը նշել է նաև, որ նախագահի առաջարկով ամերիկյան ընտրություներին այժմ նաև Չինաստանն է խառնվելու։ 

Նշվում է, որ ԱՄՆ ազգային հետախոզության տնօրենի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների հարցով ճեպազրույցների դադարեցումը Թրամփը բացատրել է նրանով, որ որոշ խորհրդարանականներ նման հանդիպումների մասին մամուլին գաղտնի տեղեկություններ են փոխանցել։