Կանադայում ևս հազարավոր ցուցարարներ պահանջում են չեղարկել հակակորոնավիրուսային սահմանափակումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Կանադայում հակահամաճարակային խիստ սահմանափակումներ սկսել են կիրառվել գարնանը, իսկ մայիսից իշխանությունները սկսեցին աստիճանաբար թուլացնել դրանք

կանադա

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ խորհրդարանի շենքի առջև, կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

Ցուցարարները Կանադայի իշխանություններից պահանջում են դադարեցնել հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները, որոնք, կարծում են, ոչ միայն քաղաքացիների ազատություններն են սահմանափակում, այլ նաև մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը:

«Մարտից սահմանափակումներ են մտցվել, սահմանները փակ են, միլիոնավոր մարդիկ գործազուրկ են դարձել ու այժմ պետական հատկացումների հաշվին են ապրում, փոքր բիզնեսով զբաղվող բազմաթիվ ձեռարկություններ փակվել են և այլևս չեն վերաբացվի. աշխատակիցները տանը նստած են ու չեն գնում աշխատանքի, որովհետև որոշներին հատկացվող պետական աջակցության չափը գոհացնում է՝ ամսական 2000 կանադական դոլար»,- ТАСС-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ցուցարարներից մեկը:

կանադա

Կանադայում հակահամաճարակային խիստ սահմանափակումներ սկսել են կիրառվել գարնանը, իսկ մայիսից իշխանությունները սկսեցին աստիճանաբար թուլացնել դրանք: Այս պահին երկրում բաց են հանրային հաստատությունները, բայց դրանք այցելել թույլատրված է միայն պաշտպանիչ դիմակ կրելու և 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահելու դեպքում միայն:

Սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև սեպտեմբերի 30-ը: