Բեռլինում ցուցարարները «Պուտին» են վանկարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներից ոմանք ծածանում ՌԴ դրոշը

բեռլին

Բեռլինում ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քաղաքականության անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները սկսել են վանկարկել «Պուտին»:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներից ոմանք ծածանում ՌԴ դրոշը: Այդ ընթացքում կադրից այն կողմ լսվող ձայնը հարցնում է նրանց, թե ինչու են նրանք ռուսական դրոշներով բողոքի դուրս եկել:

բեռլին

«Որովհետև Պուտինը կարող է ճնշում գործադրել Թրամփի վրա»,- լսվում է պատասխան ձայնը:

Հիշեցնենք, որ այսօր գերմանական մայրաքաղաքում զանգվածային ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականությունից: Ընդհանուր առմամբ, փողոց է դուրս եկել մոտ 20 000 մարդ: Հաղորդվում է նաև, որ տասնյակ մարդիկ են արդեն ձերբակալվել: