Ինչպես են փոխվել Մերսեդես S-Դասի մոդելները 70 տարվա ընթացքում

Ինչո՞վ կզարմացնի մեզ սեպտեմբերին ներկայացվող Mercedes-ի նոր S-Դասը
Live24.am-ը ներկայացնում է

S-Դասը այն տրանսպորտային միջոցներից է, որոնք ներդրում չեն պահանջում: Այս մոդելը մի քանի տասնամյակների ընթացքում եղել է անփոխարինելի ​​տեխնոլոգիական առաջնորդը ինչպես Mercedes-ի, այնպես էլ այլ ապրանքանիշերի շարքում:

Դիզայնի և սարքավորումների նորամուծությունները, որոնք աստիճանաբար բացահայտվում են հաջորդ սերնդի՝ W223-ի սեպտեմբերյան պրեմիերաից առաջ, պարզ են դարձնում, որ W223 ինդեքսի տակ եղած նորույթը զարգացումների առումով կպահպանի առաջատարի արժանի տիտղոսը:

Եկեք վերհիշենք, թե ինչ է բերել ավտոմոբիլային աշխարհ՝ Շտուտգարտի դրոշի յուրաքանչյուր սերունդը: 
 

1951-1954 - Mercedes-Benz 220 (W187)

Mercedes-Benz G

Բացի նախապատերազմական մոդելներից, S-Դասի առաջին ժամանակակից մոդելը Mercedes-Benz 220 էր: Մեքենան առաջին անգամ 1951-ին ներկայացվեց Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Այն ժամանակ դա Գերմանիայի ամենաշքեղ, ամենամեծ և արագ սերիական արտադրվող մեքենաներից մեկն էր:


1954-1959 - Mercedes-Benz Ponton (W105, W128, W180)

Mercedes-Benz G

S-Դասի երկրորդ մոդելը՝ 1954-ի Mercedes-Benz Ponton-ն է:

Ավելի ժամանակակից դիզայնով սեդանը զարդարված էր քրոմով հարուստ բրենդային ռադիատորի ցանցային քողարկիչով, որը կրում էր Mercedes-ի հայտնի եռաթև աստղը: Հենց այս մոդելն էլ դառնում է Mercedes-ի հետագա բոլոր մոդելների ոճի հիմքը, որոնք արտադրվեցին մինչև 1972 թվականը:


1959-1972 – Mercedes-Benz Heckflosse (W108, W109, W111, W112)

1

S-Դասի երրորդ նախահայրը 1959 թ.-ի Mercedes-Benz Heckflosse մոդելն էր: Սեդան և կուպե ոճերով հասանելի՝ երկարաձգված ուղղահայաց լուսարձակներով մեքենան՝ իսկական տեխնոլոգիական առաջընթաց էր:

Այս սերնդի վրա առաջին անգամ հայտնվեցին սկավառակային արգելակներ, երեք կետանոց ամրագոտիներ (մշակված է «Վոլվոյի» կողմից), փափուկ ժապավենանյին ղեկ և չորս աստիճան ավտոմատ փոխանցման տուփը:


1972-1980 – Mercedes-Benz S-Class (W116)

Mercedes-Benz G

Առաջին եռաթև աստղ ունեցող սեդանը, որը պաշտոնապես կոչվեց S-Դաս (Sonderklasse՝ «վերին դաս»), ներկայացվել է 1972 թվականին: 

Նոր չորս դռները ստացել էին դիզայներական և տեխնոլոգիական շատ առաջատար լուծումներ՝ շուկայում դառնալով սենսացիա:

W116 ինդեքսավորված դրոշակակիրը առաջին անգամ արտադրվեց 6.9 լիտրանոց V8 տուրբոդիզելային շարժիչով, որոնք հավաքվում էին ձեռքով: Ընդհանուր առմամբ 7.380 W116 է արտադրվել:


1979-1991 - Mercedes-Benz S-Class (W126)

Mercedes-Benz G

1979-ին առաջին S Դասին հաջորդեց երկրորդը՝ W126 անվանումով: Այն նաև մեծ էր, և ուներ շատ ավելի լավ աէրոդինամիկ գործակից: 1980-ականների ավտոմեքենաների մեծ մասը դա միայն երազում էր:

W126-ի զինանոցում վարորդի (1981-ից) և առջևի ուղևորի համար (1985-ից) ներառված էին անվտանգության բարձիկներ: Ավելին, Mercedes-Benz-ը առաջին արտադրողներից մեկն էր, ով իր մոդելը ապահովեց անվտանգության բարձիկներով, ամրագոտիներով: Այն ժամանակ շատ ընկերությունների համար այս երկու կետերը միմյանց այլընտրանք էին:

Ի դեպ, այս սերունդը դարձավ աշխարհի պատմության մեջ ամենալավ վաճառվող S Դասը ՝ 892,123 մեքենա՝  ներառյալ 74.060 կուպե տեսակը:
 

1991-1998 – Mercedes-Benz S-Class (W140)

Mercedes-Benz G

90-ականների սկզբին բիզնես սեդանների պահանջարկը սկսեց արագորեն աճել: Audi-ն ակտիվորեն ներգրավված էր պայքարի մեջ, BMW- ն թողարկեց նոր՝ բավականին հաջող 7-րդ Դասը (E32): Միևնույն ժամանակ, Lexus LS-ի դեբյուտը տեղի ունեցավ ամերիկյան շուկայում:

Մրցակցությունը ստիպեց Mercedes-Benz-ին ստեղծել ավելի առաջադեմ և բարդ սեդան (W140): Մոդելը, որը թողարկվեց 1991 թվականին, ստացավ ESP, հարմարվողական կախոց, կայանման տվիչներ և կրկնակի պատուհաններ: Նաև այս սերնդում (1994 թվականից ի վեր) S-Դասը առաջին անգամ ունեցավ V12 շարժիչ:


1998-2005 – Mercedes-Benz S-Class (W220)

Mercedes-Benz G

Հազարամյակի ավարտին հնաոճ տեսք չունենալու համար, Mercedes-Benz-ը արմատապես վերափոխեց իր մոտեցումը՝ հաջորդ S-Դասը ստեղծելու հարցում:

W220 սեդանը հագեցավ են առանց բանալու մուտքի՝ բեռնախցիկի կափարիչը բացելու և փակելու շարժիչով, հեռուստացույցով, Airmatic օդային կախոցով, և լիաքարշակ անիվներով (2002-ից):

Նորույթներից էր նաև հարմարվետ վարելու կառավարումը, որն այդ ժամանակ արդեն հայտնվում էր Mitsubishi-ի և Toyota-ի մոդելներում:


2005-2013 – Mercedes-Benz S-Class (W221)

Mercedes-Benz G

2005-ին թողարկված S-Դասի սերունդը (W221) ճանաչում ձեռք բերեց՝ ամենահուսալին չլինելու հարցում: Այնուամենայնիվ, S400 հիբրիդ սեդանը հագեցած է փոքրիկ 0,8 կՎտ/ժ մարտկոցով և 20 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, ինչն ավելի հարմարավետ ու հուսալի է դարձնում մեքենայի վարման ընթացքը:


2013-2020 – Mercedes-Benz S-Class (W222)

Mercedes-Benz G

W222-ը ավելի խելացի ու ունակ է, քան իր նախորդը: Նա ստացավ կիսաավտոնոմ վարելու գործառույթներ՝ մեքենային որոշ ժամանակ թույլ տալով ինքնուրույն պահպանել տվյալ ընթացքը, հեռավորությունը ճանապարհի այլ օգտվողներից և նույնիսկ գոտի փոխել:

Հետաքրքիր է, ինչո՞վ կզարմացնի մեզ սեպտեմբերին ներկայացվող Mercedes-ի նոր S-Դասը՝ W223-ը: