Գյումրիում երիտասարդ աղջիկների են կալանավորել. պատճառը ցնցել է գյումրեցիներին 

Տղան դեպքից հինգ օր առաջ Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում բռնաբարել էր 23-ամյա աղջկան՝ իր ընկերուհուն

բռնաբարել

Մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 20-ի ուշ երեկոյան Գյումրու կենտրոնական Գորկու զբոսայգու մոտ կտրել էին 23-ամյա Ա․Ս․-ի պարանոցը։ Վերջինս իր ոտքով հասել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուն պես ոստիկանները նրան տարել էին հիվանդանոցից։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որը բառի իսկական իմաստով շոկի մեջ գցեց բազմաթիվ գյումրեցիների։ « Էս ո՞ւր ենք հասել», «Էս ի՞նչ է կատարվում մեր քաղաքում»․ նման ձևով էին արձագանքել օգտատերերից շատերը։ Պարզվեց, որ սպանություն կազմակերպելու ու կատարելու փորձի մեջ մեղադրվում են գյումրեցի երկու երիտասարդ աղջիկներ՝ 19 և 23 տարեկան, որոնք ընկերուհիներ են։

Նրանցից մեկը՝ 23 տարեկան աղջիկը եղել է Ա․Ս-ի ընկերուհին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 23-ամյա տղան դեպքից հինգ օր առաջ Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում բռնաբարել էր 23-ամյա աղջկան՝ իր ընկերուհուն, իսկ մինչ այդ Մուշ թաղամասի բնակարաններից մեկում էլ փորձել էր բռնաբարել 19-ամյա աղջկա, որը չէր ստացվել։

23-ամյա աղջիկը, իր կապերը խզելով այս երիտասարդի հետ, որոշել է վերժխնդիր լինել ու իր 19-ամյա ընկերուհու միջոցով փորձել ապօրինաբար կյանքից զրկել ընկերոջը: Աղջիկները ուշ երեկոյան հաշիվ պարզելու նպատակով տղային ժամադրել էին Գյումրու Գորկու այգու, նրանից մեկը՝ 23-ամյա աղջիկը սկսել է զրուցել նրա հետ, ու այդ ընթացքում մյուս աղջիկը թիկունքի կողմից մոտեցել է երիտասարդին ու իր հետ վերցրած ածելիով կտրել պարանոցը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում