Աղջիկը ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, եւ երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը

Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:

Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, եւ երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:

Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:

Նրանք կալանավորվել են:

Հանգամանքները պարզվում են:

Սպանության փորձով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: