Պայթյունից փլուզված բնակելի շենքը․ կադրեր՝ թռչնի թռիչքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում

պայթյուն

Ի՞նչ վնաս է հասցվել այսօր տեղի ունեցած պայթյունից փլուզված բնակելի շենքին․ կադրեր՝ թռչնի թռիչքից

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ամբողջովին ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, փլուզվել է 5-րդ մուտքը։

Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։