Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ընթացող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննությանը պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատախազը մինչդատական վարույթում չի պահպանել օրինականությունը, եւ, որ հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից։ Մեղարդող դատախազ Սարգսյանը հայտարարեց, որ որեւէ կաշկանդվածություն չունի եւ իր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է միայն օրենքով եւ ներքին համոզմամբ։ Նրա խոսքով՝ իրենից լավ որեւէ մեկը չի կարող ասել՝ ունի կաշկանդվածություն, թե ոչ։Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։
Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։
Նշենք, որ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
0Comments