Որոշումը վերջնական է․ Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

Նա ցանկանում է օգտագործել միակողմանի կերպով պայմանագիրը լուծելու իրավունքը
Live24.am-ը ներկայացնում է

1

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ որոշում է կայացրել հեռանալ թիմից։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ հրապարակման, արգենտինացի լեգենդար մարզիկը այս մասին արդեն հայտնել է թիմին։

Նա ցանկանում է օգտագործել միակողմանի կերպով պայմանագիրը լուծելու իրավունքը։

Սպասվում է, որ նա չի մասնակցելու թիմի մարզումներին, որոնք տեղի են ունենալու այս հանգստյան օրերին եւ կորոնավիրուսային թեստ չի հանձնելու։

Պարբերականը շեշտում է, որ նրա որոշումը վերջնական է։