Դա չի բխում Ռուսաստանի ղեկավարության շահերից. ՌԴ ԱԳՆ-ն՝ Նավալնիի թունավորման մասին

Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի դրսևորած շտապողականության վրա, որոնք արագորեն արձագանքել են Նավալնիի միտումնավոր թունավորման վարկածին

լավրով

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է,որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը չի բխում ռուսաստանյան ղեկավարության շահերից:

Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, գերատեսչությունից ընդգծել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հանդիպման ընթացքում Մոսկվան պատրատսակամություն է հայտնել բաց և անկողմնակալ հետաքննել ոչ միայն Նավալնիի հետ կապված իրավճակը, այլև Սկրիպալների և Լիտվինենկոյի գործերը, որոնց թունավորման մասին կրկին հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները:

Նախարարությունից հավելել են, որ ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի դրսևորած շտապողականության վրա, որոնք արագորեն արձագանքել են Նավալնիի միտումնավոր թունավորման վարկածին: