Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է

Իրականացվում են որոնողական աշխատանքներ. ՊՆ խոսնակ

Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության`դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- գրել է Ստեփանյանը: