Բելառուսում նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներն այժմ շարունակվում են, սակայն դրանց թափն է կոտրվել։ Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասով՝ նշելով, որ Բելառուսի իշխանությունները կարողացան պատասխանել, իսկ ընդդիմությունը մի շարք լուրջ սխալներ թույլ տվեց։
«Ինձ թվում է, որ կլինի ընթացիկ սցենար․ կլինեն սահմանադրական փոփոխություններ, Լուկաշենկոն իր իշխանությունը կփոխանցի իր հետնորդներից մեկին»,- ասաց նա՝ նկատելով, որ դա ենթադրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կես տարի էլ իր աթոռին կմնա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլին՝ հենց ընտրությունների հաջորդ օրը Լուկաշենկոյին շնորհավորելը հաղթանակի առթիվ, երբ դեռ ընտրության պաշտոնական արդյունքները չկային, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ դա Փաշինյանի այն եզակի արարքներից է, որ ինքը հավանել է։
«Կեցցե նա։ Նա ճիշտ է արել։ Նա ստեղծեց լավ հարաբերություններ Լուկաշենկոյի հետ, հետո նրանք սկսեցին միասին օպորտունիզմով զբաղվել ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում, սկսեցին պաշտպանել իբրև թե իրենց իրավունքները։ Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն աջակցեց Լուկաշենկոյին։ Լուկաշենկոյին պաշտպանեց նաև Պուտինը»,- ասաց նա՝ նշելով, որ Փաշինյանի այդ քայլը կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների զարգացմանը։
Անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՌԴ նախագահ Պուտինին օգնության դիմելուն՝ Տարասովը նշեց, որ Ռուսաստանը այս հարցում Բելառուսին քաղաքական աջակցություն է ցուցաբերում․ Եվրամիությունը Պուտինի միջոցով է շփվում Լուկաշենկոյի հետ, քանի որ էմբարգո է դրել նրա վրա։
«Բելառուսում գունավոր հեղափոխությունը տապալվեց։ Հայաստանում այն եղավ, իսկ Բելառուսում՝ ոչ, քանի որ այդ երկրներում ժողովուրդներն են տարբեր, բելառուսները ամեն դեպքում ռուսներ են, հակառուսական լոզունգները այնտեղ չեն անցնում։ Լուկաշենկոյին հեռացնելով՝ Արևմուտքը գրավել նրանց չհաջողվեց։ Բելառուսում կողմնորոշվում են, թե որն է իրական քաղաքականությունը, որը՝ ռոմանտիկան»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ այսօր Բելառուսում ընդդիմության դերում հանդես եկողները այդ երկրի թշնամիներն են։ «Իսկ ընդդիմություն, իհարկե, Բելառուսին պետք է, և դա կլինի, բայց ուրիշը՝ կառուցողական»,- ասաց նա։
Այս օրերին Բելառուսում տեղի ունեցողն իր արտացոլանքն ունենում նաև ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ում ցույց տվեցին, որ իրենց գործընկերներին մենակ չեն թողնում։ «Այնտեղ պարզապես կա պայման՝ պաշտպանում են ագրեսիայից իրենց դաշնակիցներին։ Նրանք ցույց տվեցին, որ չեն թողնում իրենց դաշնակիցներին դժվար պահերին։ Դա ռեալ համագործակցություն է։ Եվրասիական միությունում էլ նույն կարգն է գործում։ Այստեղի անդամ երկրները գիտեն, որ ի դեմս Ռուսաստանի, ունեն վստահելի գործընկեր»,- ասաց նա։
Բելառուսի համար Արևմուտքը որևէ բան չի անում, եթե դրսից քայլ ինչ-որ մեկն անում է, ապա ըստ Ստանիսլավ Տարասվի, դա Չինաստանն է: «Չինաստանն ամեն տեղ ներկա է՝ իհարկե իր շահը առաջ տանելով, բայց իհարկե առաջին տեղում այս հարցում Ռուսաստանն է»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments