Աշխատանքից ազատել են՝ բարձրագույն կրթություն ունենալու համար

48-ամյա տղամարդն աշխատել է վարչությունում 1996 թվականից

1

Ճապոնական Կոբե քաղաքի ջրային տնտեսության վարչության աշխատակիցը 24 տարի աշխատելուց հետո հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ ունի բարձրագույն կրթություն, այնինչ իր հաստիքը նախատեսված է եղել միջնակարգ կրթություն ունեցողների համար, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է Japan Today-ը:

48-ամյա տղամարդն աշխատել է վարչությունում 1996 թվականից: Իր ինքնակենսագրականում, որը նա ներկայացրել էր այդ ժամանակ, տղամարդը թաքցրել էր, որ ունի բարձրագույն կրթություն:

2006 թվականին վարչությունից հեռացրել էին որոշ աշխատակիցների՝ իրենց ինքնակենսագրականներում կեղծ տեղեկությունների համար, սակայն ճապոնացուն հաջողվել էր խուսափել գործընկերների ճակատագրից: Սակայն վերջերս վարչության ղեկավարությունն անանուն հաղորդագրություն է ստացել առ այն, որ տղամարդն ունի բարձրագույն կրթություն: Հետաքննությունից հետո ճապոնացուն ազատել են աշխատանքից: