0-ից բիզնես. արտոնյալ վարկ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծրագիրը առավելապես մարզաբնակների համար է, կամ նրանց համար որոնք բիզնեսը կծավալեն Երևանից դուրս

վարկ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագրով բիզնես գաղափար ունեցողները կարող են մասնակցել հատուկ դասընթացի, այնուհետև ստանալ արտոնյալ վարկ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար։ Այս մասին  հայտնում են ՀՀ Կառավարությունից:

«Սկսնակ բիզնեսներին, որոնք չունեն վարկային պատմություն, որոնք չունեն գրավի առարկա, վարկը հասանելի չէ, կամ շատ թանկ է, այստեղ նույնպես լուծումը գտել ենք, տրամադրում ենք վարկային երաշխիքներ»,-ասում է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Սկսնակների համար վարկի չափը 10 մլն դրամ է, նորարարական զարգացման շահառուների համար 20 միլիոն, տոկոսադրույքը` 7-10 տոկոս, վարկի ժշամկետը 60 ամիս է, արտոնյալ ժամանակահատվածը` 6 ամիս:

Ծրագիրը առավելապես մարզաբնակների համար է, կամ նրանց համար որոնք բիզնեսը կծավալեն Երևանից դուրս: