Թուրքական լիրան կարժեզրկվի. կանխատեսում

Ներկա պահին ԱՄՆ 1 դոլարի դիմաց թուրքական լիրայի փոխարժեքը 7.37 է

թուրքիա

թուրքիա

Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես ամերիկյան բանկի կանխատեսումների համաձայն՝ լիրայի արժեզրկումը կշարունակվի։

լիրա

Այս գործընթացը պայմանավորված է նաև Թուրքիայի պետական բյուջեի ճեղվածքով, որի մասին քննարկումները դարձյալ օրակարգում են։

Թուրքիայի կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 20-ին ժողով է իրականացնելու, որտեղ պետք է քննարկվի ստեղծված պայմաններում արժութային քաղաքականությունը։

Ներկա պահին ԱՄՆ 1 դոլարի դիմաց թուրքական լիրայի փոխարժեքը 7.37 է։