Գերմանիայից ժամանած ավելի քան 40 հազար զբոսաշրջիկներ ստիպված են գալիք շաբաթվա ընթացքում լքել Բալեարյան կղզիները և Իսպանիայի այլ տարածքներ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Tourprom-ը:
Նշվում է, որ Իսպանիան դուրս է մնացել այցելելու ենթակա անվտանգ երկրների ցանկից՝ COVID-19 դեպքերի աճի պատճառով: Ներկայում Գերմանիայի քաղաքացիներին թույլատրվում է այցելել միայն Կանարյան կղզիներ:
Իսպանիայից վերադարձած բոլոր անձինք COVID-19–ի հհայտնաբերման թեստ կհանձնեն և մինչև արդյունքների ստացումը կպահպանեն կարանտինային ռեժիմ:
Այս որոշման կապակցությամբ գերմանական տուրօպերատորները չեղարկել են դեպի Իսպանիա թռիչքային ծրագրերը, իսկ այնտեղ մնացած զբոսաշրջիկները կարող են ժամկետից շուտ վերադառնալ:
0Comments