Բանակցային գործընթացը փակուղու մեջ է, և դա մոտեցնում է պատերազմի վտանգը. Սերժ Սարգսյան

«Ո՞վ է ասել, որ թերացման համար մարդիկ պետք է դատապարտվեն, այդպիսի բան չկա, թերացումը խոչընդոտում է առաջընթացին». Սերժ Սարգսյան

սերժ

Բանակցային գործընթացը փակուղու մեջ է, և դա մոտեցնում է պատերազմի վտանգը: Իմ կանխատեսումների մեջ էր մտնում նաև այդ փակուղու վատ հետևանքներից տավուշյան իրադարձությունները՝ վատ, ոչ թե այն առումով, որ մենք այնտեղ անհաջողություններ ունեցանք, ոչ հաջողություն ունեցանք, բայց դա նույնպես վտանգ է և չի նպաստում երկարատև խաղաղությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի թերացմանն, ապա Սարգսյանն ասաց, որ թերացում եղել է, բայց հանցագործության որևէ դեպք իրեն հայտնի չէ. «Ո՞վ է ասել, որ թերացման համար մարդիկ պետք է դատապարտվեն, այդպիսի բան չկա, թերացումը խոչընդոտում է առաջընթացին»:

Լրագրողի այն դիտակմանը, թե ինչու թերացումից հետո Արշակ Կարապետյանը Մոսկվայում նշանակվեց ռազմական կցորդ, Սարգսյանն ասաց, որ ռազմական կցորդի պաշտոնը բազմակի անգամ զիջում է հետախուզության պետի պաշտոնին՝ նշելով, որ այժմ Արշակ Կարապետյանը շատ ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում: