«Կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը հիշեցրեց, որ զորավարժություններից հետո անգամ կազմվում է թերությունների ցանկ: Սերժ Սարգսյանն ասաց, որ սա էլ հենց այսօրվա ասուլիսի պատճառն է։
Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական իրադարձություն էր, որն անդրադարձավ մեր ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա։
0Comments