Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն. Սերժ Սարգսյան

Ձեր հարցի մեջ կար հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում. ես դրա հետ համաձայն չեմ

սերժ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն չի, թե ինքը քաղաքական ակտիվություն է դրսեւորում։ 

«Ձեր հարցի մեջ կար հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք։

Ես այսօրվա ասուլիսը եւս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետեւ Ապրիլյան քառօրյան, թեեւ շատ սերտ կապված է քաղաքականության հետ, այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից եւ հետեւանքներից»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հրաժարվելով գնահատական տալ հանձնաժողովի աշխատանքներին։